Բերման է ենթարկվել 35 քաղաքացի․ Որոշ փողոցներում ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր

Բերման է ենթարկվել 35 քաղաքացի․ Որոշ փողոցներում ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 35 քաղաքացի։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, գրում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Ոստիկանությունը հայտնել է, որ 14։45-ի դրությամբ մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան։

Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է եղել Երևանյան լճի տարածքում, տեղեկացնում է «Ազատությունը։

Մինչ այդ իրավիճակը լարվել էր Բագրատունյաց պողոտայում ընդդիմադիրների ակցիայի ժամանակ։ Ոստիկանները մեկ րոպե ժամանակ տվեցին փողոցը բացելու համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ակցիայի մասնակիցներին հարցրեց, թե ուզում են բացել ճանապարհը, բոլորը «ոչ» պատասխանեցին, գրում է Sputnik Արմենիան։

Դրանից հետո ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին` բիրտ ուժ կիրառելով։

Լևոն Քոչարյանի գլխավորած քայլերթի մասնակիցները Շենգավիթ վարչական շրջանում ճանապարհ են փակել և նստել գետնին: Ոստիկանները հորդորել են բացել ճանապարհները, սակայն ցուցարարները՝ հրաժարվել են: Մեծ թվով ոստիկաններ բռնի ուժով փորձեցին բացել ճանապարհը և բերման ենթարկել ցուցարարներին: Ակցիայի մասնակիցները սկսել են ծափահարել ոստիկաններին, գրում է «Փաստինֆոն»։

Ավելի վաղ լարված իրավիճակ էր Երևանի Ռուբինյանց փողոցում, որտեղ ընդդիմության ակցիան առաջնորդում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---