Հանրային վայրերում QR կոդ այլևս չի պահանջվի

Հանրային վայրերում QR կոդ այլևս չի պահանջվի

PanARMENIAN.Net - Հանրային վայրեր այցելելիս կորոնավիրուսի պատվաստման առկայությունը հաստատող QR կոդ այլևս չի պահանջվի։ Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության սերտիֆիկատի կամ Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---