ԶԼՄ. Սյունիքի նախկին մարզպետի որդիները, չնայած հոգեբուժական խնդիրներին, չեն զրկվել վարորդականից

ԶԼՄ. Սյունիքի նախկին մարզպետի որդիները, չնայած հոգեբուժական խնդիրներին, չեն զրկվել վարորդականից

PanARMENIAN.Net - Ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Տվյալներ են ստացվել, որ Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք, ունենալով հոգեբուժական և նարկոլոգիական խնդիրներին, վարորդական վկայականներ են ստացել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Շամշյանի տեղեկություններով՝ նրանց թվում են նաև Տիգրան և Տրդատ Խաչատրյանները՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդիները։

Նշվում է, որ ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, ովքեր հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։ Իսկ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։

Նախաքննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք ստացել վարորդական իրավունքի վկայականներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---