ԱՀ նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին․ «Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»

ԱՀ նախագահի խոսնակը՝ գեներալ Կարապետյանի ձերբակալության մասին․ «Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»

PanARMENIAN.Net - ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրակոցների գործով Արցախի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի ձերբակալության լուրերին, հաստատել է դա ու նշել, որ ԱՀ նախագահը մշտապես ասել է, որ «Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»։

«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահն անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Ավանեսյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։

Մայիսի 10-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների տարածած պաշտոնական հաղորդագրությունների­ համաձայն՝ անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

Այս առթիվ մամուլն արդեն հաստատել է, որ ԱՀ քաղաքացի հանդիսացող Ս. Կ.-ն Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է: Սակայն լրատվամիջոցները մի շարք իրարամերժ տեղեկություններ են հրապարակել նաև, թե իբր գեներալ Կարապետյանի ձերբակալման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---