Բլինքենն Ալիևի հետ խոսել է հայ գերիների ազատ արձակման մասին

Բլինքենն Ալիևի հետ խոսել է հայ գերիների ազատ արձակման մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում խոսել է հայ գերիներին ազատ արձակելու մասին, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևը քննարկել են «առաջիկա կոնկրետ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, ներառյալ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ գերիների ազատ արձակմանը»:

Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու համար երկրներին հասնել տևական համապարփակ խաղաղության:

Պետքարտուղարը նաև շեշտել է Ադրբեջանի կարևոր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---