Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին![]() 12 մայիսի 2022 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա անդամ պետությունների գագաթնաժողովը։ Դա կլինի և ղեկավարների հանդիպում, և նրանց առանձին շփումներն աշխատանքային նախաճաշի շրջանակում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը հայտնել է, որ միջոցառման ավարտին ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանն է այժմ նախագահում ՀԱՊԿ-ում։ Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կարող է անդրադարձ լինել նաև իրավիճակին Ուկրաինայում։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |