ԱԳ նախարար․ Ակնկալում ենք, որ Պուտինը մինչև տարեվերջ ՀՀ կժամանի պետայցով

ԱԳ նախարար․ Ակնկալում ենք, որ Պուտինը մինչև տարեվերջ ՀՀ կժամանի պետայցով

PanARMENIAN.Net - Հայաստանում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Մեր օրակարգում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումը։ Կա ընկալում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ամսաթիվը, անշուշտ, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 12-13-ը Միրզոյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և, որ նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---