Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցեր

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը Դուշանբեում ընթացող ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում քննարկել են երկկողմ կապերի զարգացման և Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, գրում է ՏԱՍՍ-ը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով։

«Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ մեկ անգամ ևս կարևորելով եռակողմ հայտարարությունների իրագործումը խաղաղության և կայունության ապահովման նպատակով, նշել են Ադրբեջանի և հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի նշանակությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Բայրամովի և Լավրովի հանդիպմանը քննարկվել են նաև «տարածաշրջանային օրակարգի և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»։

Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---