Մասիս Մայիլյան. Ինչ-որ մեկը Բաքվում իր երեւակայությամբ գերազանցեց ինքն իրեն

Մասիս Մայիլյան. Ինչ-որ մեկը Բաքվում իր երեւակայությամբ գերազանցեց ինքն իրեն PanARMENIAN.Net - Արդեն հնչել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, եւ որ թուրքական կողմի հետ բանակցություններում ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկման առարկա չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: «Մեր հարեւանները հերթական անգամ փորձում են ցանկալին իրականի տեղ հրամցնել: Նման ապատեղեկատվությանը պետք է հումորով վերաբերվել: Ըստ երեւույթին, ինչ-որ մեկը Բաքվում իր երեւակայությամբ գերազանցեց ինքն իրեն: Չմասնակցելով երկու առանձին սուբյեկտների` Հայաստանի եւ Թուրքիայի գործարքին` ադրբեջանցին ցանկացավ իր երկրի համար ստանալ մի բան, որը գտնվում է երրորդ կողմի, այսինքն` ԼՂՀ իրավասության ներքո»,- ասել է Մայիլյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ հաղորդագրությունն այն մասին, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-թուրքական սահմանը չի բացվելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---