Բեգլարյան. Պետք է գիտակցենք` մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց ոչ փակուղային

Բեգլարյան. Պետք է գիտակցենք` մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց ոչ փակուղային

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ պետք է գիտակցել, որ Արցախի իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով։ Այդ մասին նա խոսել է ԱրՊՀ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովում:

Խոնարհման ու գնահատականի խոսք հնչեցնելով 44-օրյա պատերազմում մարտիրոսված 26 ուսանող-ազատամարտիկների հիշատակին՝ պետական նախարարը միջոցառումը որակել է համահայկական նշանակության՝ Արցախին բարոյական աջակցության ցուցաբերման առումով, ինչը լրացուցիչ պարտավորություն է սահմանում յուրաքանչյուրի համար սովորելու, աշխատելու և գիտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:

«Այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնց համար իրենց կյանքն են զոհել մեր տղաները, այդ նույն արժեքների ու սկզբունքների համար մենք պետք է ապրենք ու գործենք: Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով: Եվ եթե ունենանք պատշաճ որակներ, արժեհամակարգ ու սկզբունքներ, համոզված եմ, որ կարդարացնենք մեր նահատակների երազանքներն ու սպասումները: Այս առումով բոլորս երիտասարդ սերնդի կողքին ենք, որպեսզի ճիշտ ճանապարհ ընտրեք ու վստահ ընթացք ունենաք»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Աշխատակարգի համաձայն՝ գիտաժողովը ընթացել է մասնախմբերում: Երեկոյան պետական նախարարը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել զոհված ուսանողների հիշատակին կազմակերպված հուշ-երեկոյին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---