Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե Փաշինյանը հրաժարական չտա, բումերանգը թե իրեն է խփելու, թե Հայաստանին

Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե Փաշինյանը հրաժարական չտա, բումերանգը թե իրեն է խփելու, թե Հայաստանին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին, ասել է, որ եթե գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջամտություն չցուցաբերի և հրաժարական չտա, բումերանգը թե իրեն է խփելու, թե Հայաստանին։

Նա հավելել է, որ այսօր հրամայական է, որ Հայաստանն ունենա նոր համաձայնության, նոր համախմբման իշխանություն, որը կներառի հասարակության և քաղաքական դաշտի բոլոր հատվածները՝ արհեստավարժների ներգրավմամբ, հայտնում է Factor.am-ը։

«Ես հույս ունեմ, որ գործող վարչապետը կունենա այդքան խորք և խիղճ՝ տեսնելու սրա անհրաժեշտությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ անհրաժեշտոթյուն կա ունենալու նոր լուծումներ:

«Պետք է այնպիսի լուծումներ գտնենք, որ Փաշինյանը հասկանա, որ ինքը պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից, որովհետև եթե դա չլինի և եթե ողջամտություն չցուցաբերի՝ այդ քայլն անելով, բումերանգը կխփի թե՛ իրեն, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովորդի շարժումը երբեք չի մարելու, պետք է շարունակվի, և ժողովրդի ցասումը, ժողովրդի պայքարը պետք է «միս ու արյուն»՝ արտահայտություն ստանա:

Հովհաննիսյանը նաև ասել է, որ որպես ՀՀ քաղաքացի, «խրախուսում է գործ անողներին»։

«Եվ երբ որ ժամը գա, դուրս կգամ հրապարակ և կքննադատեմ»,- ասել է «Ժառանգության» հիմնադիրը, հայտնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ թեև համաձայն է որոշ լուծումների, բայց այն, որ Հայաստանում փոփոխություններ են պետք և որ «այս ինքնահոսը տանելու է նոր կորուստների, դա անխոս է»:

«Եթե այսպես շարունակվի, կարձանագրենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կորուստներ, և ներկա իշխանությունները մեղքը կբարդեն նախկինների, նախկինները՝ ներկաների վրա, և լուծումներ չեն գտնվի, իսկ մեր հակառակորդը ֆանտաստիկ քեֆի մեջ կլինի»,- նշել է Հովհաննիսյանը:

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---