Երևանում ճարտարապետական բացառիկ լուծումներով բիզնես համալիր կկառուցվի![]() 13 մայիսի 2022 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Երևանում, Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում, ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի: Կառավարությունը հավանություն է տվել Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների 10 մլն դոլարի ներդրումային ծրագրին։ Միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված բացառիկ լուծումներով համալիրի շինարարությունը կտևի 2-3 տարի։ Համալիրը կունենա բնակելի և բիզնես տարածքներ, ինչպես նաև հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով: Շինությունն ունենալու է երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղi և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։ Կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։ ![]() ![]() Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը «Տաշիրը» 79-րդ տեղում է 186 մլրդ ռուբլի գումարով «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |