Նոր օրենսգրքով ՔԿՀ-ների 3 տեսակ կլինի

Նոր օրենսգրքով ՔԿՀ-ների 3 տեսակ կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ սահմանել՝ ցածր, միջին, բարձր անվտանգային տեսակներ։ Կառավարությունը մայիսի 13-ի նիստում հավանություն է տվել նախագծին։

Նախատեսվել են նաև պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ:

Առաջարկվում է հստակեցնել դատապարտյալներին անջատ պահելու չափանիշները և ներդնել այդ անձանց վարքագծի ռիսկային գնահատման համակարգ: Սա ենթադրում է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքում պետք է սահմանվեն այնպիսի նորմեր, որոնք դատապարտյալի համար կանխատեսելի կդարձնեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելը:

Նախագծով սահմանվել է նաև էլեկտրոնային հսկողությունը և վերահսկողությունը: Մասնավորապես՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կրման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցագործությունները կամ այլ իրավախախտումները կանխելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև դատապարտյալների վարքագծի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով՝ քրեակատարողական հիմնարկում իրականացվում է էլեկտրոնային հսկողություն և վերահսկողություն՝ տեսաձայնային միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։

Ամրագրվել են նաև էլեկտրոնային հսկողության և վերահսկողության իրականացման կարգը և հիմքերը:

Նախագծով առաջարկվում է ձևավորել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից:

Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են քրեակատարողական հիմնարկի հոգեբանը, սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի մեջ կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ, այդ թվում՝ բժշկության ոլորտի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---