Մարուքյանը պարզաբանել է` Փաշինյանն ինչ նկատի ուներ, երբ ԱԺ-ում ասում էր, որ գաղտնիք ունի բացահայտելու14 մայիսի 2022 - 12:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում արած այն արտահայտության մասին, թե մի գաղտնիք էր ուզում բացահայտել, բայց հետո կանի` ընդդիմադիրների ներկայությամբ։ Փաշինյանն այդ մասին ասել է ԱԺ-ում, ի պատասխան «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, որը հրապարակել է Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, որից հետո ընդդիմադիրները լքել են դահլիճը։ Մարուքյանը հայտարարել է, թե վարչապետը ցանկանում էր ասել, որ երբ ՀՀ-ն 2007թ․ համաձայնություն է տվել, որ ԼՂ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանան Մադրիդյան սկզբունքների հիման վրա, դրանով «առ ոչինչ է ճանաչել Արցախի 1991թ․ դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն», քանի որ Մադրիդյան սկզբունքներում արդեն նոր հանրաքվեի մասին պայմանավորվածություն էր նախատեսվում։ Ենթադրվում էր, որ Հայաստանի դիվանագիտությունը պետք է լծված լիներ այդ անկախության ճանաչման գործընթացին, սակայն, ընդունելով Մադրիդյան սկզբունքները, «16 տարվա դիվանագիտական աշխատանքը ջուրն է գցվել»։ Մարուքյանը նշել է, որ այդ ժամանակ ՀՀ-ում կոալիցիոն կառավորություն էր, նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես եղել է իշխանության մեջ, ինչպես նաև ՀՅԴ-ն կոալիցիայի մաս է կազմել։ «Նոր հանրաքվեի պայմանավործավության համաձայն դրան պետք է մասնակցեին նաև ադրբեջանցիները՝ ԽՍՀՄ ժամանակների համամասնությամբ, մինչդեռ 1991թ․ ադրբեջանցիները չեն մասնակցել հանրաքվեին, քանի որ իրենք չենք ցանկացել, ոչ թե հայերը թույլ չեն տվել, ու նույնիսկ հարձակումներ են գործել»,-ասել է նա։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ճիշտ է, հետո ադրբեջանցիները նաև Մադրիդյան սկզբունքներից են հրաժարվել, բայց «մենք ինքներս հո անցկացրած հանրաքվեն համարե՞լ ենք առ ոչինչ»,-ասել է նա։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա |