Freedom House-ի կոչը ՀՀ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժից, ցուցարարներին՝ խաղաղ իրացնել իրենց իրավունքները14 մայիսի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը «մտահոգություն է հայտնել» Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է կազմակերպության մայիսի 13-ի հայտարարության մեջ։ «Կոչ ենք անում մարդկանց խաղաղ իրացնել իրենց հիմնական իրավունքները, ոստիկանությանը՝ ձեռնպահ մնալ անհամաչափ ուժի կիրառումից», - ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում։ «Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և իրավապահ կազմակերպությունների, այդ թվում քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների անարգել գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ապահովելու համար բոլոր քաղաքացիների իրավունքների պահպանումն ըստ ժողովրդավարական չափանիշների և նորմերի»,- ասվում է գրառման մեջ։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |