Սաղաթելյան․ Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը

Սաղաթելյան․ Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը

PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում նշաձող իջեցնելու հայկական կողմի գործընթացը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում այս հայտարարությունն արել է շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և որ (վարչապետ) Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի»,– ասել է Սաղաթելյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև հայտնել է, որ շարժումը ստեղծել է ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։

Սաղաթելյանը հայտնել է նաև, որ «Դիմադրություն» շարժումը հաջորդ շաբաթվանից փոխում է մարտավարությունը։

«Հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի, որովհետև մենք արդեն դրա համար բավարար ուժ ունենք, պետք է նաև ընդգրկենք մեր բոլոր հայրենակիցներին»,– ասել է նա։

Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին վկայում են վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու կալանավորումները։

«Բայց դա մեզ ավելի է ուժեղացնում։ Ինչքան բռնում են, այնքան ավելի ենք ավելանում»,– ասել է նա։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---