Նախնական. Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավոր կլինի

Նախնական. Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավոր կլինի

PanARMENIAN.Net - Լիբանանում մայիսի 15-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրել է, որ 6 հայ պատգամավոր կլինի խորհրդարանում, հայտնում է Արմենպրեսը։

«Խորհրդարան անցած հայ գործչից 3-ը Դաշնակցության թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի, Հակոբ Թերզյան, Ջորջ Փուչիկյան: Նրանք անցել են Լիբանանի տարբեր քաղաքական ուժերի հետ կնքած ընտրական դաշինքի ցուցակներով: Մեկ հոգի՝ Ժիհատ Բագրատունին, անցել է «Լիբանանյան ուժեր» կուսակցության ցուցակով: Հայ կաթողիկե համայնքին վերապահված աթոռը կզբաղեցնի Ժան Թալուզյանը, իսկ Փոլա Յակուբյանն անցել է ձևավորված հասարակական շարժման ցուցակով: Կրկնում եմ, սրանք խիստ նախնական արդյունքներ են, պաշտոնականը դեռ հրապարակված չէ»,-ասել է Գանտահարյանը:

Ավելի վաղ Շահան Գանտահարյանը նշել էր, որ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Կային նաև հայեր, որոնք անհատապես մասնակցել են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---