Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ-ին

Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ-ին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ ԱՊՀ-ին:

Ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում՝ ՌԴ նախագահը կարևորել է ամենասերտ համակարգումը ՀԱՊԿ անդամների միջև արտաքին քաղաքականության ոլորտում, գործողությունների համակարգումը ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում, գրում է ՌՒԱ Նովոստին։

«Այս համատեքստում հարկավոր է սերտացնել փոխգործակցությունը մեր բնական գործընկերների հետ Շանհայի համագործակցության կազմակերպությունում և ԱՊՀ-ում։ Ի դեպ, ըստ իս, տեղին և ճիշտ կլիներ, դա հարկավոր է քննարկել, ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալ ՀԱՊԿ-ում»,-ասել է Պուտինը։

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Photo. TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---