Հուլիսի 1-ից բուժծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ

Հուլիսի 1-ից բուժծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ

PanARMENIAN.Net - 2022 թվականի հուլիսի 1-ից Երևանում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Դա կիրականացվի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։

Նույն հոդվածով` 2023-ի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---