Թուրքիան սպառնում է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին17 մայիսի 2022 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ի կրկին հայտարարել է, որ իր երկիրը հավանություն չի տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Էրդողանի կառավարությունը նաև խոստացել է արգելափակել այն երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ին, որոնք պատժամիջոցներ են կիրառել Թուրքիայի դեմ, գրում է BBC-ն։ 2019-ին, Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո, Ֆինլանդիան և Շվեդիան էմբարգո են սահմանել Թուրքի սպառազինության աrաքումների վրա: Էրդողանը նույնիսկ ասել է, որ այդ երկրները կարող են Անկարային համոզելու համար իրեն դիվանագետներին չուղարկել Անկարա։ Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրում է Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի, որին Անկարան մեղադրում է 2016-ի պետական հեղաշրջման մեջ, կողմնակիցներին ապաստան տալու համար։ Այնուամենայնիվ վերոնշյալ սկանդինավյան երկրներն ուղարկում են իրենց պատվիրակություններին Թուրքիա։ Ըստ BBC-ի թղթակցի, հավանաբար, Թուրքիան որոշակի գին է ուզում իր քվեի համար։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |