Բերման է ենթարկվել 286 քաղաքացի

Բերման է ենթարկվել 286 քաղաքացի

PanARMENIAN.Net - Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի, որոնք մասնակցում էին «Դիմադրություն» շարժման անհնազանդություն ակցիաներին, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ թեև ըմբռնումով են մոտենում ընդդիմադիրների բացակայությանը, սակայն եթե որևէ հիմնարկի որևէ աշխատակից առանց հարգելի պատճառների երկար ժամանակ բացակայում է աշխատանքից, պետք է ենթարկվի պատասխանատվության: Նա հավելել է, որ այս պարագայում նույնիսկ քաղաքական հայտարարություն չի եղել ԱԺ նիստերի կամ հանձնաժողովի աշխատանքների բոյկոտի մասին, որպեսզի հասկանալի լինի, որ խոսքն ուղղակի «դասերից փախնելու մասին չէ», այլ քաղաքական դիրքորոշման։

«Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ գործ ունենք քաղաքական մարմնի հետ և պետք է հարգենք այն քաղաքացիներին, ովքեր իրենց քվեն են տվել այդ մարդկանց, ըմբռնումով ենք մոտենում, բայց այդ ըմբռնումը պետք է համադրելի լինի իրավունքի գերակայության և իրավական պետության կոնցեպտի հետ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---