Լինգով շտապօգնության բժշկին հարվածած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել![]() 17 մայիսի 2022 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Լինգով շտապօգնության բժշկին հարվածած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել։ Նա խոստովանական բացատրություն է տվել, տեղեկացնում է ոստիկանությունը։ Մայիսի 16-ին` ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ԳՈւՎ» ախտորոշմամբ (գանգուղեղային վնասվածքը) բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարած տղամարդու ինքնությունը, նա բերման է ենթարկվել բաժին և խոստովանական բացատրություն տվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |