Առաջարկ․ Տեղեկատվության հարցումներն ապօրինի մերժողները կտուգանվեն մինչև 150,000 դրամով

Առաջարկ․ Տեղեկատվության հարցումներն ապօրինի մերժողները կտուգանվեն մինչև 150,000 դրամով

PanARMENIAN.Net - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար պաշտոնատար անձանց և գերատեսչությունների համար տուգանք սահմանելու վերաբերյալ առաջարկը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Առաջարկվում է 30,000-70,000 դրամի չափով տուգանք սահմանել, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 100,000-150,000 դրամի (նավազագույն աշխատավարձի 100-ապատիկից 150-ապատիկի) չափով:

Փոխնախարարը հայտնել է, որ Givemeinfo.am կայքում տեղադրված հարցումների և դրանց պատասխանների վիճակագրության համաձայն, 2019-ից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3%-ին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել, անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, և ևս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այդ վիճակագրությունից բխում է, որ օրենսգրքով նախատեսված տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափ նախատեսված լինելը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար:

Առաջարկը դրական եզրակացություն է ստացել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---