6 ապրիլի 2009 - 20:35 AMT
Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակներս
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված «Մեծ քսանյակի» լոնդոնյան գագաթաժողովի ընթացքում քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահները քննարկել են հայ-ռուսական երկկողմ քաղաքական հարաբերություններին եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: