6 ապրիլի 2009 - 20:55 AMT
Ռուսաստանը Թուրքիայից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում է պահանջում
Թուրքիան շահագրգռված է ԱՊՀ երկրների հետ կապերի ընդլայնման գործում, Ռուսաստանն էլ իր հերթին պահանջում է, որպեսզի կարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ԱՊՀ երկրների Կովկասի Ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով, Թուրքիան իր ընտրությունը կատարել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների օգտին: «Բայց Անկարան պնդում է որոշակի պայմանների վրա, որոնցից գլխավորը Հայաստանի դիրքի մեղմացումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, բայց այժմ Թուրքիան պնդում է զգալիորեն մեղմ դիրքորոշման վրա: Դրա հետ է կապված նաեւ ներկայիս Թուրքիայի սահմանների ճանաչումը եւ Հայաստանի հրաժարումը տարածքային բողոքներից: Դրանում Անկարան բավարարված է եւ կարող է դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գնալ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա դրա մասին ոչ ոք չի խոսում: Ավելին, սահմանի բացումը, ըստ էության, հանդիսանում է Հայաստանի հանդեպ ադրբեջանամետ քաղաքականությունից Անկարայի հրաժարվելու վկայությունը»,- ընդգծել է Ալեքսանդրովը` ավելացնելով, որ Հայաստանը ստիպված է լինելու գնալ որոշակի զիջումների: