Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար

Վանեցյան. Միջնորդություն ենք ներկայացնում Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջնորդություն է ներկայացվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

«Պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանի և Տիգրան Աբրահամյանի հետ այցելել ենք ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական գլխավոր վարչություն: Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին»,-ասվում է գրառման մեջ:

Վանեցյանը հավելել է նաև, որ Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի վաղ լարված իրավիճակ էր ստեղծվել Քննչական կմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ։ 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից պահանջում էին անհապաղ ազատ արձակել Գարիկ Գալեյանին։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։ Նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Իրավապահները պարզել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը։ Ըստ ՔԿ-ի՝ նրանք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանք հասցնելը) 1-ին մասով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---