Վազգեն Սաղաթելյան․ Ոստիկանությունում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, սպառնալիքներ

Վազգեն Սաղաթելյան․ Ոստիկանությունում իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, սպառնալիքներ

PanARMENIAN.Net - «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, որը որպես անհնազանդության ակցիայի մասնակից բերման է ենթարկվել Պուշկին-Կողբացի խաչմերուկից, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր հանդեպ կիրառվել է «ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-յախառը լեքսիկոն ու սպառնալիքներ»:

«Բաժնի աշխատակիցների կողմից արդեն շենքում գտնվելու ժամանակ իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-յախառը լեքսիկոն ու սպառնալիքներ: Այս արարքներն իրականացնող աշխատակիցները (վստահ էլ չեմ, որ աշխատակիցներ էին) չեն ներկայացել ի հակառակ իմ պահանջի, քաղաքացիական հագուստով էին ու չունեին իդենտիֆիկացիոն որևէ պարագա»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սաղաթելյանը, ավելի մանրամասն ներկայացնելով եղելությունը, հայտնել է, որ Կենտրոնի բաժնի պետը, որն իրեն ուղեկցել է իր աշխատասենյակ, այնտեղ տեղի ունեցած զրույցի ժամանակ խոստացել է իդենտիֆիկացնել այդ ոստիկաններին և հաղորդել նրանց տվյալները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---