Սաղաթելյանը ոստիկանապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է` պահանջները հիմնականում բավարարվել են

Սաղաթելյանը ոստիկանապետի հետ հանդիպումից հետո հայտարարել է` պահանջները հիմնականում բավարարվել են

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ոստիկանապետ Վահե Ղազարյանի և «Դիմադրության» շարժման անդամների հանդիպումը: Դրանից հետո շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պահանջների հիմնական մասը համարում են բավարարված, բայց լինելու են նաև հետևողական, տեղեկացնում է «Առավոտը»։

Ընդդիմադիր առաջնորդները 3 պահանջ էին ներկայացրել Ղազարյանին:

Սաղաթելյանը փոխանցել է, որ առաջին պահանջի մասով՝ այն ոստիկանների լիազորությունները կասեցնելու վերաբերյալ, որոնք մայիսի 18-ին և 17-ին գործել են ապօրինություններ, և նրանք ենթարկվեն պատասխանատվության, ոստիկանապետը փոխանցել է, որ մեկ հոգու գործունեություն արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, 10-ից ավելի քրգործեր են հարուցվել:

Ոստիկանապետը նշել է, որ մայիսի 18-ի դեպքերով էլ ուսումնասիրություններ են տեղի ունենում և կարճ ժամկետում, ոստիկանությունը հանդես կգա՝ կոնկրետ դեպքերով:

Ավտոերթերի ժամանակ 80-ից ավելի բռնագրավված մեքենաները ևս կվերադարձվեն տերերին: Սաղաթելյանը հույս է հայտնել, որ ոստիկանությունում ըմբռնումով կմոտենան օրենքի սահմաններում գործելու և պետությանը ծառայելու՝ ընդդիմադիրների կոչին:

Նա կրկնել է, որ ընդդիմադիրները ոստիկանության հետ խնդիր չունեն, կա մեկ մարդ, որի հետ խնդիր կա՝ դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Երևանում ընթացող անհնազանդության ակցիաների մասնակիցների հանդեպ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմասն բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել։ ՄԻՊ-ն արձանագրել է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճամփեզրերից, մայթերից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---