Մամիջանյան․ Ժողովրդից ստացած մանդատն իրացնում ենք հենց այն ուղղությամբ, որով ստացել ենք

Մամիջանյան․ Ժողովրդից ստացած մանդատն իրացնում ենք հենց այն ուղղությամբ,  որով ստացել ենք

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, քայլերթի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով մանդատների հարցին, ասել է, որ մանդատն իրենց տվել է ժողովուրդը, և ժողովրդից ստացած մանդատն իրացնում են հենց այն ուղղությամբ, որով ստացել են, գրում է «Ա1+»-ը։

Մամիջնայանն այդպես է արձագանքել ԱԺ-ից ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների անթույլատրելիության մասին շրջանառվող լուրերին։

«Բացակայությունների մասին խոսելիս շատ կարևոր է հետևյալը՝ իրանք են բացակա իրական քաղաքական գործընթացներից։ Մենք մեր ընտրողների, մեր քաղաքացիների կողքին ենք ու իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում»,- ասել է Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ ժողովրդից ստացած մանդատն իրացնում են հենց այն ուղղությամբ, որով ստացել են՝ «հեռացնել կապիտուլյանտին՝ վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը»։

Արձագանքելով իշխանությունների այն հայտարարություններին, թե փողոց դուրս եկած մարդիկ այնքան շատ չեն, որ պահանջեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Մամիջանյանն ասել է, որ կարևորագույն արձանագրումը կայանում է նրանում, որ շարժման առաջին իսկ օրվանից մեկ-երկու օրերի բացառությամբ, նկատվում է մասնակիցների աճ։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---