Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուն վճարումների 10%-ը հետ կստանա, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ19 մայիսի 2022 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հետվճարի գումարը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ կատարված գործարքների գումարից: Հետվաճարը տարածվելու է նաև կոմունալների վճարի վրա։ Դեռևս հայտնի չէ այն բանկերի ցանկը, որոնք միանալու են ծրագրին։ Մկրտչյանն ասել է, որ ցանկը կհրապարակվի մինչև հունիսի 1-ը։ Այն քաղաքացիները, որոնց քարտերը սպասարկող բանկերը չկան ցանկում, կարող են դիմել և փոխել քարտը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ ծրագիրը փորձնական է, այն 6 ամիս կգործի։ «Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ թերություններ կան, որ հընթացս ավելի լավարկենք»,-ասել է նա։ Նիստում նշվել է, որ թոշակառուները չպետք է քարտից հանեն գումարը՝ հանելուց և կրկին մուտքագրելուց հետո ծրագիրը չի աշխատի: Այն նպաստառուները, որոնք կորոշեն անկանխիկ ստացման անցնել և կդիմեն նպաստը կանխիկից անկանխիկ անցնելու, նույնպես կօգտվեն արտոնությունից: Հետվճարը ձևավորվելու է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-5% համամասնությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |