Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուն վճարումների 10%-ը հետ կստանա, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ19 մայիսի 2022 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Հետվճարի գումարը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ կատարված գործարքների գումարից: Հետվաճարը տարածվելու է նաև կոմունալների վճարի վրա։ Դեռևս հայտնի չէ այն բանկերի ցանկը, որոնք միանալու են ծրագրին։ Մկրտչյանն ասել է, որ ցանկը կհրապարակվի մինչև հունիսի 1-ը։ Այն քաղաքացիները, որոնց քարտերը սպասարկող բանկերը չկան ցանկում, կարող են դիմել և փոխել քարտը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ ծրագիրը փորձնական է, այն 6 ամիս կգործի։ «Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ թերություններ կան, որ հընթացս ավելի լավարկենք»,-ասել է նա։ Նիստում նշվել է, որ թոշակառուները չպետք է քարտից հանեն գումարը՝ հանելուց և կրկին մուտքագրելուց հետո ծրագիրը չի աշխատի: Այն նպաստառուները, որոնք կորոշեն անկանխիկ ստացման անցնել և կդիմեն նպաստը կանխիկից անկանխիկ անցնելու, նույնպես կօգտվեն արտոնությունից: Հետվճարը ձևավորվելու է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-5% համամասնությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |