ԳԹԿ տնօրենի տեղակալ․ Հայտագրվողների ամենամեծ թիվը գրանցվել է անգլերենից և մաթեմատիկայից, 3-րդ տեղում՝ հայոց լեզուն է

ԳԹԿ տնօրենի տեղակալ․ Հայտագրվողների ամենամեծ թիվը գրանցվել է անգլերենից և մաթեմատիկայից, 3-րդ տեղում՝ հայոց լեզուն է

PanARMENIAN.Net - Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը, ամփոփելով 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները, ասել է, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն աճել է՝ 13,573 դիմորդ, իսկ 2021-ին դիմել էին 13,120-ը:

Թիվը ներառում է նաև ներբուհական քննություն հանձնողներին:

Ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Այդ բուհերն իրենք են կազմակերպում քննությունները, և դրանք միասնական չեն:

Հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին: Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդով:

Մնացյալ առարկաների համար դիմել է 1600 և պակաս դիմորդներ:

Այս փուլի քննություններն անցկացվելու են հունիսի 7-24-ը:

ԳԹԿ փոխտնօրենը նաև տեղեկացրել է, որ ավելացել է նաև բնագիտամաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների, այդ թվում «Ֆիզիկա» առարկայի դիմորդների թիվը՝ 1585:

Նասիբյանն առանձնացրել է 5 բուհի ամենապահանջված մասնագիտությունները, որոնց համար առավել շատ դիմում-հայտ է ներկայացվել: Առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործն» է, երկրորդում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» մասնագիտություններն են:

Տարբեր բուհերի մոտ 160 մասնագիտությամբ որևէ դիմորդ չի եղել:

Հունիսի 26-ից մեկնարկելու է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է:

«Արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Դրանից հետո հրապարակելու ենք թափուր մնացած մասնագիտությունների ցանկը, և մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են կրկին հայտ ներկայացնել՝ առանց քննության, և իրենց գնահատականներով փորձել ընդունվել»,- ասել է Կարո Նասիբյանը:

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---