6 ապրիլի 2009 - 21:53 AMT
2008 թվականին դրամական փոխանցումները Ուկրաինայից Հայաստան կազմել են 24,5 մլն դոլար
Ըստ փորձագետների, միջոցների արտահոսքի աճը Ուկրաինայից այլ երկրներ կապված է վաստակի կրճատմամբ եւ Ուկրաինայում աշխատանքային միգրանտների գործազրկության հետ, գրում է «Դելո»-ն:

2008 թվականին 2007 թվականի համեմատ 2 անգամ` մինչեւ 382 մլն դոլար աճեց դրամական փոխանցումների ծավալը Ուկրաինայից այլ երկրներ: Այդ ընթացքում փոխանցումների գումարը հակառակ ուղղությամբ հասավ 2,53 մլրդ դոլարի, ինչը 23 տոկոսով ավել է, քան 2007թ.:

Ուկրաինայի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Անդրեյ Գայդուցկին մեկնաբանել է այդ փաստը հետեւյալ կերպ. «Մենք շատ միգրանտներ ունենք Վրաստանից, Հայաստանից, Ուզբեկստանից, որոնք զբաղված են առեւտրի, շինարարության, ծառայությունների ոլորտներում: Հենց որ նրանք տեսնում են, որ վաստակելու հեռանկարներ չկան, սկզբից տուն են փոխանցում մնացած դրամական միջոցները, հետո իրենք են մեկնում: Դրանով էլ բացատրվում է Ուկրաինայից փոխանցումների աճը նախորդ տարի»:

Անցյալ տարվա ընթացքում Ուկրաինայից փոխանցված 382 մլն դոլարից ամենից շատ միոջներ են փոխանցվել Ռուսաստան` 107,2 մլն դոլար (35 տոկոս), երկրորդ տեղում են փոխանցումները Վրաստան` 33,7 մլն դոլար (9 տոկոս), երրորդում` Հայաստան` 24,5 մլն դոլար (6,5 տոկոս), այնուհետեւ փոխանցումները Ուզբեկստան` 24,2 մլն դոլար (6,5 տոկոս):