«Դիմադրության» անդամները երթով հասել են նախագահական․ Բաղրամյանի մի հատվածը փակ է

«Դիմադրության» անդամները երթով հասել են նախագահական․ Բաղրամյանի մի հատվածը փակ է

PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժման անդամները և նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը, երթևեկությունը կաթվածահար է։

Այնտեղ նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են գտնվում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Շարժման անդամները ձեռքներին հայերեն և անգլերեն պաստառներ ունեն` «RIP Democracy», «Silence is a crime» (Լռությունը` հանցանք է), Ո՛չ բռնապետությանը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման անդամ Գեղամ Մանուկյանը մինչ երթի մեկնարկը հիշեցրել էր, որ նախագահականում լինելու է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք այնտեղ կհայտնենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, ինչպես նաև այս իշխանության բոլոր այն ստերը, որոնցով խաբում են ողջ աշխարհին։ Արտահայտելու ենք մեր քաղաքական պահանջները»,– նշել ե է Մանուկյանը։

Ավելի վաղ հայտարարվել է, որ ցուցարարները մայիսի 20-ին փողոցներ չեն փակելու, այլ օրակարգ ունեն։

Մայիսի 19–ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ է առել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Ընդդիմության առաջնորդներն ավելի վաղ հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---