6 ապրիլի 2009 - 22:03 AMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող հավերժ չլուծված մնալ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող հավերժ չլուծված մնալ, քանի որ դրա գոյությունը նման վիճակում կարող է մեծ վտանգ ներկայացնել թե' տարածաշրջանի, եւ թե' ԵՄ համար: Այդ մասին Բաքվում հայտնել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

«ԵՄ ինքը չի մասնակցում հակամարտության կարգավորմանը, բայց մենք օժանդակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեզ համար առաջնային է»,- նշել է Սեմնեբին` ավելացնելով, որ ԵՄ կարող է իր ավանդը ներդնել իր հարեւանների ու գործընկերների անվտանգության ապահովման գործում:

«ԵՄ-ն Հարավային Կովկասը բաց սահմաններով է տեսնում: Դա հիմք է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության եւ նրա տնտեսական պոտենցիալի զարգացման համար»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է TrendNews-ը: