Իսպանիան կչեղարկի պատվաստման պահանջը ԵՄ-ին չանդամակցող երկրների զբոսաշրջիկների համար

Իսպանիան կչեղարկի պատվաստման պահանջը ԵՄ-ին չանդամակցող երկրների զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Իսպանիան կչեղարկի պատվաստման պահանջը ԵՄ-ին չանդամակցող երկրների զբոսաշրջիկների համար։ Այդ մասին հայտնել է Իսպանիայի զբոսաշրջության նախարար Մարիա Ռեյես Մարոտոն։

Նա նշել է, որ ԵՄ-ին չանդամակցող երկրներից եկող զբոսաշրջիկները միայն կորոնավիրուսի բասացական թեստ պետք է ներկայացնեն, գրում է «Կոմերսանտը»։

«Դա մի քանի օրվա հարց է՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից զբոսաշրջիկների մուտքի սահմանափակումը կչեղարկվի»,-ասել է նա Onda Cero ռադիոկայանին։

Մարոտոն համարում է, որ պատվաստման պահանջի չեղարկումը թույլ կտա Իսպանիային ամենապահանջնված ուղղություներից մեկը դառնալ ամռան ամիսներին։

Իսպանիայի բնակչության ավելի քան 90%-ը պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Կորոնավիրուսով երկրում հիվանդացել է 12․1 մլն մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---