Փաշինյան․ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է

Փաշինյան․ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է և որ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է։

«Ժողովրդավարությունը ՀՀ միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար ՀՀ-ում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից, որովհետև զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն: Ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպությունների զեկույցներին, հիմա ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել ՀՀ քաղաքացուն»,-ասել է նա, գրում է Factor.am-ը։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանում ժողովրդավարության կարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է:

«Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, ինքը որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ»,- նշել է Փաշինյանը:

Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ընդդիմադիր պատգամավորներին մտնել «Մարիոթ» հյուրանոցի այն սրահը, որտեղ անցնում էր «Ժողովրդավարության հայկական ֆորումիը»՝ նշելով, որ նրանց անունները բացակայում են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով, մեկնարկել է «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---