ՀՀ նախագահ․ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

ՀՀ նախագահ․ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ առանձնազրույցին և ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում ասել է, որ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը։

«Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասել է Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Այդ համատեքստում կարևորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---