Freedom House․ Զրպարտությունը քրեականացնող օրենքն անհանգստացնում է20 մայիսի 2022 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» ասել է, որ Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բայց, այնուամենայնիվ, անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ականջալուր լինեն քննադատություններին, գրում է Factor.am-ը։ Բեհրենդտը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ կանեն Հայաստանում ապատեղեկատության դեմ պայքարում դրական փոփոխությունների հասնելու համար։ Բեհրենդտի դիտարկմամբ՝ մեդիաների՝ սենսացիաների հետևից ընկնելը վատթարացնում է մարդկանց վստահությունը տեղեկատության նկատմամբ: «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով, մեկնարկել է «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |