Ճարտարապետ․ Հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը

Ճարտարապետ․ Հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը

PanARMENIAN.Net - Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցած փլուզմանը, գրել է, որ «հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը»։

Նա անդրադարձել է Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորությանը, որի մասին 3-4 տարի բարձրաձայնել է «թե իշխանության մաս լինելով, թե մաս չլինելով»։

2018-ի օգոստոսից մինչև 2019-ի հոկտեմբեր Պետրոսյանը եղել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

«Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց։ Ի դեպ, հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը...

Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու, բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտագնավոր ընթացքի մասին՝ բայց անօգուտ...

Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը (հասկանալ կոռումպացվածը) ու էլի այս ամենը կմնա ճիշտ այնպես ինչպես եղել է...»,-գրել է նա։

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում, Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---