Հնագետը լուսանկարներ է հարապարկել Տիգրանակերտի թանգարանից․ «Չմոռանանք»

Հնագետը լուսանկարներ է հարապարկել Տիգրանակերտի թանգարանից․ «Չմոռանանք»

PanARMENIAN.Net - Արցախի Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը Թանգարանների միջազգային օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Տիգրանակերտի թանգարանից, որոնք թվագրված են 2020 թ. հոկտեմբերի 19-ով։

«Թանգարանների միջազգային օրվա առթիվ։ Տիգրանակերտի թանգարանի վերջին վայրկյանները։ 19 հոկտեմբերի 2020 թ.։

Չմոռանանք»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի Տիգրանակերտը գտնվում է Ասկերանի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին, պեղումները սկսվել են 2006-ին։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։2010 թ մայիսին Տիգրանակերտի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել է պեղումների թանգարանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---