Փոխվարչապետը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին․ Կան տարաձայնություններ

Փոխվարչապետը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին․ Կան տարաձայնություններ

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքային խումբն արդյունավետ է: Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է համաձայնության հասնել մի շարք հարցերի շուրջ, սակայն կան նաև տարաձայնություններ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը միանշանակ արդյունավետ է։ Ենթախմբերի փորձագետները հսկայական աշխատանք են կատարել, կան կոնսենսուսներ, բայց կան նաև տարաձայնություններ, որոնց շուրջ մենք փորձում ենք լուծումներ գտնել մեր հանդիպումների ընթացքում»,- ասել է Գրիգորյանը։

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում կհստակեցվի հերթական հանդիպման ժամկետը։

Աշխատանքային խումբը պատասխանատու է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների տարածքով միջազգային փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնման և կառուցման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---