Փոխվարչապետը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին․ Կան տարաձայնություններ21 մայիսի 2022 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքային խումբն արդյունավետ է: Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է համաձայնության հասնել մի շարք հարցերի շուրջ, սակայն կան նաև տարաձայնություններ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը միանշանակ արդյունավետ է։ Ենթախմբերի փորձագետները հսկայական աշխատանք են կատարել, կան կոնսենսուսներ, բայց կան նաև տարաձայնություններ, որոնց շուրջ մենք փորձում ենք լուծումներ գտնել մեր հանդիպումների ընթացքում»,- ասել է Գրիգորյանը։ Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում կհստակեցվի հերթական հանդիպման ժամկետը։ Աշխատանքային խումբը պատասխանատու է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու երկրների տարածքով միջազգային փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնման և կառուցման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |