FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան-Անթալիա երթուղով

FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ  չվերթեր կիրականացնի Երևան-Անթալիա երթուղով

PanARMENIAN.Net - FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով:

Չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Անթալիայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 անգամ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից:

FlyOne Armenia ավիաընկերության բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել ավիաընկերության կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---