Ատեստավորման համար ավելի քան 14,000 ուսուցիչ կվերապատրաստվի21 մայիսի 2022 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ատեստավորման նպատակով այս տարի ավելի քան 14,000 ուսուցիչ կվերապատրաստվի։ Այդ մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ 2021-ին պարտադիր ատեստավորման նպատակով վերապատրաստվել է մոտ 6700 ուսուցիչ։ Նա նշել է, որ փոփոխություններ են կատարվել ուսուցչի վերապատրաստման և կազմակերպությունների երաշխավորման կարգերում: Փաստելով, որ նախարարությունը երաշխավորել է 48 վերապատրաստող կազմակերպություն և մոտ 30 դասընթաց՝ նա նշել է, որ ուսուցիչները հնարավորություն ունեն ընտրելու նշված կազմակերպություններից և դասընթացներից որևէ մեկը: «Ստեղծված են նախադրյալներ` ուսուցչի վերապատրաստման դասընթացների մեխանիզմը կատարելագործելու և նորովի գործարկելու համար»,- նշել է նախարարի տեղակալը` միաժամանակ կարևորելով ի հայտ եկած խնդիրները քննարկելու անհրաժեշտությունը: «Փորձել ենք հնարավորինս կրճատել գործընթացի թղթաբանությունը: Մեր հանդիպման հիմնական նպատակը, փոփոխություններով պայմանավորված, աշխատանքային և կազմակերպական հարցերի քննարկումն է»,- նշել է նախարարի տեղակալը: Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հայտարարված է մրցույթ` երաշխավորված կազմակերպությունների ցանկի համալրման նպատակով, որին կարող են մասնակցել նախարարության սահմանած չափանիշներին բավարարող բոլոր կազմակերպությունները: Նրա խոսքով՝ նախարարությունը որպես հիմնական պահանջ կարևորում է վերապատրաստման դասընթացների առկա ձևաչափով կազմակերպումը` հաշվի առնելով դրանց բարձր արդյունավետությունը: Հեռավար եղանակով վերապատրաստումները, ըստ Ժաննա Անդրեասյանի, կարող են ընդունելի լինել բացառիկ դեպքերում` լուրջ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |