Պետդեպ․ Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը21 մայիսի 2022 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ «ԱՄՆ–ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խրախուսմանը։ Մենք կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական շփումներn անմիջական ազդեցության գործող մեխանիզմներն օգտագործելու համար` ձգտելով համապարփակ լուծումներ գտնել ԼՂ հակամարտության և դրա հետևանքների հետ կապված բոլոր չլուծված հարցերի համար և կարգավորել հարաբերությունները համընդհանուր խաղաղության համաձայնագիր կնքելու ճանապարհով։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին»,-ասել է Փրայսը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |