Բայդեն․ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվշփումների ակտիվացմանը![]() 21 մայիսի 2022 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը։ Բայդենը նշել է, որ այժմ հուսադրող ժամանակ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևոր հնարավորության տեսակետից, գրում է ադրբեջանական APA-ն։ «ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումներն առավել ինտենսիվ դարձնելու և օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջև շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը»,-ասվում է Բայդենի ուղերձում։ Photo. Getty Images ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |