Օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կնվազի

Օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կնվազի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---