Քերոբյան․1 ամսում ՏՏ ոլորտն աճել է 13%-ով՝ աշխատակիցների թիվն ավելացել է 2300-ով

Քերոբյան․1 ամսում ՏՏ ոլորտն աճել է 13%-ով՝ աշխատակիցների թիվն ավելացել է 2300-ով

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2022թ․ ապրիլին Հայաստանի աշխատաշուկան աճել է բավականին առույգ ձևով և հերթական անգամ ռեկորդ է արձանագրվել՝ 664,736 աշխատատեղ։

«Ուրախալի է, որ աճի դրայվերը ծրագրավորման ոլորտն է, որը մեկ ամսվա ընթացքում աճել է 13%-ով կամ 2300 աշխատակցով, իսկ այդ ոլորտի աշխատավարձային ֆոնդն աճել է 21%-ով, կամ 3․661մլրդ դրամով»,- ասվում է գրառման մեջ։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ՌԴ-ից դեպի Հայաստան ռուսաստանցիների զգալի ներհոսք է նկատվում, որոնց շրջանում մեծ քիվ են կազմում նաև ՏՏ ոլորտի մասնագետները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---