Բելգիան առաջինն աշխարհում կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար23 մայիսի 2022 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Բելգիան առաջինն աշխարհում 21 օրյա կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար։ Այդ մասին հայտնել է La Libre Belgique թերթը։ Նման տևական կարանտինը բացատրվում է հիվանդության բարձր ինկուբացիոն շրջանով, գրում է «Իզվեստիան»։ 3 շաբաթական կարանտինը չի տարածվում հիվանդների հետ շփում ունեցած անձանց վրա, սակայն, նրանք կլինեն հսկողության տակ։ Բելգիացի մասնագետների խումբը որոշումը կայացրել է՝ գնահատե;ով ռիսկերը այն բանից հետո, երբ երկրում «կապիկի ծաղիկ» հիվանդության 3 դեպք գրանցվեց։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն է հրավիրում փորձագետների մասնակցությամբ, կապված «կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման հետ։ Հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում և Ավստրալիայում Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։ Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |